Ըստ Կենտրոնական բանկի, անցած շաբաթ` մարտի 23-27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 42 մլն 906 հազար դոլար՝ 368.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 42 մլն 439 հազար 615 դոլար՝ 372.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: