Ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի, ԱԱԾ մարմինների կողմից մարտի 26-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք վերցնելու պահին ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչության գլխավոր մասնագետ Հայկ Հովհաննիսյանը եւ նույն տեսչության առաջատար մասնագետ Արթուր Համբարձումյանը: Վերջիններս Երեւանի ավտոտեխսպասարկման ոլորտում գործող ՍՊԸ-ներից մեկում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների դիմաց նախատեսված 300.000 դրամի չափով տուգանքը 50.000 ձեւակերպելու համար ՍՊԸ աշխատակիցներից պահանջել ու ստացել են 100 հազ. դրամ կաշառք: