Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Բրյուսել կատարած այցի շրջանակներում, հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ: Հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: «Անդրադառնալով նախագահ Գյուլի` Հայաստան կատարած պատմական այցին, քաղաքական քայլ, որը վկայում է իմաստուն քաղաքականության մասին, ես շնորհավորում եմ նախագահ Գյուլին այդ նախաձեռնության համար: Մենք ակնկալում ենք մոտ ապագայում տեսնել այդ այցի կոնկրետ արդյունքները»,- հայտարարել է Ժոզե Մանուել Բարոզուն: