Դադարեցրել է

27/03/2009

Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի հետ բանակցությունները 5 միլիարդ դոլար միջպետական աջակցության վարկ տրամադրելու շուրջ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ այդ քայլը պայմանավորված է Եվրամիության օգնությամբ Ուկրաինայի գազամատակարարման համակարգը բարեփոխելու` Կիեւի ջանքերով: Մեդվեդեւը ասել է նաեւ, որ երկուշաբթի օրը Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ որոշակի հարցեր է առաջացնում: Ի պատասխան՝ պաշտոնական Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, թե Ուկրաինայի գազամատակարարման եւ տրանզիտի համակարգի արդիականացումը որեւէ կերպ չի վնասում Ռուսաստանի շահերին: Ուկրաինան հիշեցրել է, որ իր տարածքով է իրականացվում ռուսական գազի` դեպի Եվրոպա գազամատակարարումների զգալի մասը: