ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան առաջարկել է Ադրբեջանին ընդգրկվել այդ կազմակերպությունում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը: Ադրբեջանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ ռազմական այս դաշինքի նպատակը ռազմական համագործակցությունն է, անդամ երկրներին ռազմական օգնություն ցուցաբերելը: Նույն լրատվամիջոցները գրում են, որ հիմա «Ադրբեջանը պահանջում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին ճանաչեն որպես ագրեսոր երկիր, որից հետո միայն Ադրբեջանը պատրաստ է վերանայել արված առաջարկը»: