Եկել են 7 հոգով

26/03/2009

Վրաստանի Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` պաշտպանության ոլորտում վրաց-ամերիկյան երկկողմ համագործակցության հարցերի շուրջ: Ինչպես հաղորդել է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը, ԱՄՆ-ի՝ յոթ մարդուց բաղկացած պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ-ի պաշտպանության գծով Եվրասիայի եւ Սեւ ծովի հարցերի գրասենյակի տնօրեն գնդապետ Թիմոթի Շեյը: Կոնսուլտացիաների ընթացքում արծարծվել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված ռազմավարական գործընկերության մասին խարտիային վերաբերող հարցերը: