Ռուսաստանի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք մոտ 500 մլն դոլար վարկի ստացումը ենթադրվում է մայիսի վերջերին կամ հունիսի սկզբին: Այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Նա ասել է, որ ՀՀ-ն ակնկալում է վարկեր ստանալ նաեւ Ասիական զարգացման բանկից` շուրջ 40 մլն դոլար, եւս 40 մլն դոլար` Համաշխարհային բանկից: