Ստուրուան հրաժարվել է

24/03/2009

Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնն այս տարի նոր պրեմիերաներով է հանդես գալու: Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի մեծածավալ ու թանկ բեմադրությունից բացի, նախատեսվում են «Ալմաստ» ու «Սայաթ-Նովա» օպերաների պրեմիերաները: Ընդ որում` Ռոբերտ Ստուրուայի մասնակցությունը` որպես «Սայաթ-Նովայի» բեմադրիչ, չեղյալ է հայտարարվել, քանի որ վրացի բեմադրիչն ինքն է հրաժարվել աշխատել ՀՀ-ում: Սակայն Վրաստանի հետ համատեղ կբեմադրենք «Դոն Ժուան» բալետը: Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը երեկ հայտնել է, որ այդ համագործակցությունը ծագել է Վրաստանի առաջին տիկնոջ նախաձեռնությամբ ու Վրաստանի թատրոնի բալետմայստեր, հայտնի բալետի պարուհի Նինո Անանիաշվիլիի մասնակցությամբ: Այդ բալետի զգեստներն ու դեկորացիաները կպատրաստվեն Վրաստանում, իսկ արտիստները հայ կլինեն: