ՀՀ նախագահի աշխատակազմից մեր աղբյուրը տեղեկացնում է, որ աշխատակազմի
ղեկավար Արտաշես Թումանյանը հերթական հաջող գործարքն է կատարել անշարժ
գույքի առքուվաճառքի ոլորտում։ Արտաշես Թումանյանը կամ նրա կողմից
երաշխավորված անձն ընդամենը 250.000 դոլարով դարձել է Աղվերանի նախկին
կառավարական հանգստյան տան տերը։ Հատվածն ունի 27 հա անտառածածկ տարածք,
30-ից ավելի առանձնատներ եւ 4 հարկանի շենք։