Երեկ Երեւանի փոխանակման կետերը 100 դոլարից ավելի վաճառք չէին իրականացնում: Դոլարի վաճառքի անվանական գինը փոխանակման կետերում 378 դրամ էր, որոշ կետերում` 375: Փոխանակման կետերից մի քանիսի աշխատակիցներն այդ երեւույթը բացատրել էին ԿԲ-ից ստացված ներքին հրահանգով, այն է` դոլարի վաճառքի անվանական արժեքը 378 դրամից չբարձրացնել: