Մնաց երկու օր

19/03/2009

Երեւանի քաղաքապետի` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռեւս որեւէ քաղաքական ուժից հայտ չի ստացել: Այդ մասին ասել է ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը: Հիշեցնենք, որ կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 22-ի ժամը 18։00-ն է: