Աղքատ դիվանագետների կյանքից

19/03/2009

Նախօրեին Մոսկվայում անհայտ անձինք կողոպտել են Ռուսաստանում ՀՀ դեսպանատան տեխնիկական աշխատակից 34-ամյա Տատյանա Պ.-ի ավտոմեքենան: Դիմելով Մոսկվայի հարավ-արեւմտյան ոստիկանության բաժանմունք` դեսպանատան աշխատակիցը հայտարարել է, որ կոտրելով Մարշալ Կատուկովի փողոցի վրա կայանված իրեն պատկանող ջիփ «Lexus RX-470»-ի ավտոմեքենայի կողային ապակին, գողացել են իր պայուսակը, որտեղ եղել է 15 հազար ԱՄՆ դոլար եւ 140 հազար ռուսական ռուբլի: Գողացված գումարը պատկանել է դեսպանատան աշխատակցուհուն: