Ադամանդները կապ չունեն

03/07/2005

Իսրայելի IDEX լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ՀՀ առեւտրի եւ
տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը հերքել է այն պնդումները,
թե Հայաստանն ադամանդի վաճառքից առաջացած միջոցներով ֆինանսավորում է
Ադրբեջանի հետ ունեցած իր կոնֆլիկտը: Իսկ նման պնդումներ արվել էին
Ռուսաստանի Քաղաքացիական հետազոտությունների խորհրդի կողմից հրապարակված
զեկույցում: Կ. Ճշմարիտյանը դրանք անվանել է զրպարտչական լուրեր: