Քննարկելու են

19/03/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ մարտի 20-ին տեղի է ունենալու քաղաքական կուսակցությունների նախագահների հետ թեմատիկ խորհրդակցությունների շարքի երկրորդ քննարկումը` «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմայով: Այս մասին երեկ տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Ի դեպ, քննարկմանը մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ առաջին նման քննարկումը եղել էր ԼՂՀ հիմնախնդրի շուրջ: