Հեռախոսազրույց` Քլինթոնի հետ

19/03/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, մեր երկրում «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից ծրագրերի իրականացմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ՝ հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր: