Տարածքային պահանջներ չունե՞նք

03/07/2005

«Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի առջեւ տարածքային պահանջներ չի
դնում»,- ըստ «Նեզավիսիմայա գազետայի», խոսելով Օսկանյան-Մամեդյարով
փարիզյան հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին, նման
սենսացիոն հայտարարություն է արել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ
Ազիմովը: Ազիմով նաեւ հավելել է, որ Հայաստանը պետք է լքի գրավյալ
տարածքները եւ այժմ գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ու
հայկական համայնքների միջեւ կայուն բալանսի եւ խաղաղ համագործակցության
ստեղծման մեխանիզմների մշակումն է: Թերթը հիշեցնում է, որ Փարիզից
Հայաստան վերադառնալուն պես ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը
հայտարարել է, որ փարիզյան բանակցությունները կառուցողական հունով են
ընթացել:
«Այս ամենը վկայում է, որ կողմերն ինչ-որ համաձայնության, այնուամենայնիվ, հանգել են»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»: