Մրցութային թանկացումներ

19/03/2009

Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման վերաբերյալ երթուղիները սպասարկող որեւէ ընկերության կողմից առայժմ դիմում չի եղել: Այս մասին երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` անդրադառնալով գազի սակագնի բարձրացմամբ պայմանավորված նաեւ ուղեվարձերի հնարավոր բարձրացման մասին լուրերին: Նա նշել է, որ ուղեվարձի սահմանումը եւս մրցութային պայման է, եւ բոլոր տեսակի սակագնային փոփոխությունները պետք է իրականացվեն քննարկման արդյունքում` տվյալ մրցույթում հաղթող կազմակերպության համապատասխան դիմումի վրա: «Եթե երթուղին սպասարկող ընկերության կողմից լինի նման հարցադրում, ներկայացվի դիմում` հիմնավորելով սակագնի բարձրացումը եւ մրցութային պայմանների փոփոխությունը, ապա այն կքննարկվի, եւ կկայացվի համապատասխան որոշում: Առ այսօր նման դիմում չի եղել»,- ասել է Գ. Սարգսյանը: