Շարունակելով ՀՀ Պաշտպանության նախարարության եւ Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ տարբեր մարզերում Արցախյան ազատամարտում զոհված եւ հաշմանդամ, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ազատամարտիկների համար առանձնատների կառուցման ծրագիրը, մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղ, որտեղ տեղի է ունեցել հիմնարկեքի հերթական արարողությունը: Կառուցվող առանձնատունը նախատեսված էր ազատամարտիկ Ռազմիկ Օհանյանի ընտանիքի համար: Ս.Օհանյանը նաեւ այցելել է գյուղին հարակից սահմանապահ գումարտակ: Նախարարը եղել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված հենակետերից մեկում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ եւ իրենց ֆունկցիոնալ պարտականություններին լավագույնս տիրապետող 2 սահմանապահ զինվորների անվանական ժամացույց է նվիրել: