Կանաչ թեյն ու սունկը կանխում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը

19/03/2009

Չինացի գիտնականները գտնում են, որ սունկ եւ կանաչ թեյ օգտագործելը նվազեցնում է կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Գիտնականների կատարած փորձին մասնակցել են մոտ 2000 չինացի կանայք: Նոր տվյալների համաձայն, հիվանդանալու հավանականության նվազումը կարող է բացատրվել նաեւ չինական ավանդական դիետաներով, որն իր մեջ ներառում է մեծ քանակությամբ սունկ եւ կանաչ թեյ: Արեւմտյան Ավստրալիայի համալսարանից Մին Զհանգը եւ իր կոլեգաները հետազոտության են վերցրել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ 1009 (20-87 տարեկան) եւ նույնքան առողջ կին նույն տարիքի: Բոլոր կանայք սկսել են լրացնել առաջարկված անկետան, որը վերաբերում էր այս կամ այն սննդատեսակներին: Պարզվել է, որ կանայք, որոնք հաճախ են սնվում սնկով (օրական 10 գրամ կամ ավելի) 3 անգամ պակաս են հիվանդանում կաթնագեղձի քաղցկեղով, իսկ ովքեր հաճախ սունկ են ուտում եւ կանաչ թեյ օգտագործում, ընդհանրապես հիվանդության առաջացման վտանգը 12-15 տոկոս է կազմում:

Գիտնականները հավաստում են, որ փոխկապակցվածության վերջնական արդյունքը դեռ ապացուցված չէ, բայց նույնիսկ կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տալիս, որ սունկն օժտված է հակաուռուցքային էֆեկտով: Իսկ կանաչ թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք ճնշում են կաթնագեղձի քաղցկեղի առաջացումը: