Կարծես թե գտնվել է անպտղության հորմոնը

19/03/2009

Բրիտանացի գիտնականների մի խումբ հայտնաբերել են այն հորմոնը, որը կարող է ազդել կանանց վերարտադրողականության գործունեության վրա ու անպտղության բուժումը դարձնել ավելի արդյունավետ:

Հետազոտողները հայտնաբերել են kisspeptin հորմոնը, որն ազդում է կանանց սեռական հորմոնների արտազատման վրա եւ ստիմուլյացիայի է ենթարկում դաշտանային ցիկլը: Հետազոտությանը մասնակցել են 10 կին, որոնց մոտ բացակայում էր դաշտանային ցիկլը, եւ նրանք չէին կարող երեխա ունենալ: Հետազոտությանը մասնակցող կանանց մոտ մի խմբին ներարկեցին հորմոն, իսկ մյուս խումբը ստացավ պլացեբո: Հետո բոլոր մասնակիցների մոտ անցկացվեց արյան անալիզ: Պարզվեց, որ այն կանանց մոտ, ում ներարկել են kisspeptin հորմոնը, մեծացել է 2 կարեւորագույն հորմոնների արտազատումը, ի դեպ, հենց այս հորմոններն են վերարտադրողականության պատասխանատուները` հորմոններից մեկը աճում է 48 անգամ, իսկ մյուսը` 16 անգամ: Մենք գիտենք, որ անպտղությունը աշխարհում միլիոնավոր ընտանիքների մեծ պրոբլեմն է: Գիտնականները գտնում են, որ այս հայտնագործությունը կարեւոր նշանակություն ունի եւ թույլ կտա անպտղության խնդրին արդյունավետ լուծում տալ: