Փետրվարին Վրաստանում ստացված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 52,4 մլն դոլար, ինչը 12,9 մլն դոլարով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այդ մասին հայտնել է Վրաստանի Ազգային բանկը:
«Ծավալի կրճատումը պայմանավորված է Ռուսաստանից 30,9 տոկոսով կամ 12,1 մլն դոլարով դրամական հոսքի նվազմամբ»,- նշել են Ազգային բանկում: Մյուս երկրներից դրամական հոսքերը պահպանվել են գրեթե նույն մակարդակին: Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմել են 27,1 մլն դոլար, ԱՄՆ-ից` 4,8 մլն, Ուկրաինայից` 3,9 մլն, Իտալիայից` 3,5 մլն, Հունաստանից` 3,3 մլն, Թուրքիայից` 1,8 մլն, Իսպանիայից` 1,3 մլն: