Պահանջվում է վստահություն

19/03/2009

Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Ժան Կլոդ Տրիշեն հայտարարել է, որ գլոբալ տնտեսությունը կարող է 2010թ. չափավոր վերելք ունենալ, եթե համաշխարհային շուկաներ վերադառնա վստահությունը: «Պետական ու մասնավոր հաստատությունների միջեւ գոյություն ունի համաձայնեցված կարծիք առ այն, որ 2010 թվականը կարող է տնտեսության աճի չափավոր վերականգնման տարի լինել»,- ասել է ԵԿԲ ղեկավարը Europe-1 ռադիոկայանի եթերում: Տրիշեն ընդգծել է, որ 2010թ. տնտեսության վերականգնումը երաշխավորված չէ եւ «կախված է այն բանից, թե իշխանություններին, ինչպես նաեւ քաղաքացիներին ու ընկերություններին որքանով կհաջողվի վերագտնել վստահությունը շուկաների նկատմամբ»: