Բողոքում են

17/03/2009

Նախորդ 2 ամսվա ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից բնակիչների դիմում-բողոքների վերաբերյալ պետական տարբեր մարմիններ է ուղարկվել 180 նամակ: Ըստ գրավոր դիմում-բողոքների վիճակագրության` վերոնշյալ ժամանակահատվածում դատարանների գործունեության դեմ ստացվել է 25 դիմում, ՀՀ Ոստիկանության` 21, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` 17, Երեւանի քաղաքապետարանի` 12: Քիչ դժգոհություններ են եղել ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (2), ԱԺ-ի (2), ԱԱԾ-ի (2) եւ ՀՀ կառավարության (4) գործունեության վերաբերյալ: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ 45 դեպքում խախտվել է՝ մարդկանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, 27 դեպքում` բավարար կենսամակարդակի եւ կենսապայմանների բարելավման, 13 դեպքում` սոցապահովության, 12 դեպքում` հրապարակային դատական քննության, 12 դեպքում` սեփականության իրավունքը: