Մրցույթ է հայտարարվել

17/03/2009

ԿԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2009-2010 ուսումնական տարում Սլովակիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսի կամ դոկտորանտի (ասպիրանտ) կրթական աստիճան ստանալու համար: Նախարարությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ Հայաստանի ուսանողների համար հատկացվել է մեկ կրթաթոշակ: Մագիստրոսական կրթաթոշակի մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կրթական աստիճան ունեցող՝ 18-ից մինչեւ 26, իսկ դոկտորանտական կրթաթոշակին` մագիստրոսի կրթական աստիճան ունեցող 23-ից մինչեւ 35 տարեկան անգլերենին տիրապետող ՀՀ քաղաքացիները: Կրթաթոշակը տրամադրվում է տնտեսագիտություն եւ կառավարում, բնական գիտություններ, էկոլոգիա, ճարտարապետություն եւ շինարարություն, ճարտարագիտություն, տեխնոլոգիա եւ արտադրություն, գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, անասնաբուժություն, ջրային տնտեսություն, բժշկություն, ատամնաբուժություն եւ դեղագործություն մասնագիտությունների գծով: Ասպիրանտական կրթաթոշակին հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն եւ անցնեն հարցազրույցի փուլ: