ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, նախկինում Կոմունիստական կուսակցության անդամ, Կենտկոմի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը: «Սահակյանը կասկածվում է քաղաքացի Տիգրան Աղաբեկյանին ՀՀ Ոստիկանության ակադեմիա ընդունելու համար վերջինիս հարազատներից խաբեությամբ կաշառք ստանալու պատրվակով իր ծանոթ Ռոբերտ Ահարոնյանի միջոցով խոշոր չափի գումար հափշտակելու մեջ»,- նշված է Հատուկ քննչական ծառայության` երեկ տարածած հաղորդագրության մեջ: