Տվել է խմբակցություններին

14/03/2009

Մեր նախորդ համարում «Շոկի մեջ է գցում ոչ միայն տնտեսությանը» հրապարակման մեջ նշել էինք, որ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկել է 20 տոկոսով ինդեքսացիայի ենթարկել բյուջեի` սոցիալական պաշտպանության ծախսերը: Նշենք, որ Վ.Դալլաքյանը նման առաջարկ պարունակող օրենսդրական նախաձեռնություն մարտի 11-ին արդեն ներկայացրել է ԱԺ խմբակցություններին: Եթե խմբակցությունները դրական եզրակացություն տան, ապա օրինագիծն ապրիլին կընդգրկվի ԱԺ քառօրյայի օրակարգ: Նշենք նաեւ, որ պատգամավորի ասելով՝ առնվազն 20 տոկոսով ինդեքսացիա կատարելու մասին նախագիծը ենթադրում է կենսաթոշակների, ընտանեկան եւ գործազրկության նպաստների, միանվագ դրամական օգնությունների եւ սոցիալական պաշտպանության այլ ծախսերի համարժեք բարձրացում: