Երեկ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում բացվել է «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւ մամուլը» խորհրդաժողովը:
Այն կազմակերպել է Ռուսական մամուլի համաշխարհային ասոցիացիայի խորհուրդը՝ նպատակ ունենալով օգնել արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներում աշխատող հայրենակիցներին՝ հաղթահարելու դժվարությունները գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Խորհրդաժողովը կոչված է ազդակ հաղորդելու ԶԼՄ-ների առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծումներ գտնելուն, աջակցություն ցուցաբերելու համատեղ նախագծերի կազմակերպմանը, որոնք այս դժվարին պայմաններում կօգնեն գոյատեւել ու զարգանալու հնարավորություն կտան: Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցում են 13 երկրների ԶԼՄ-ների ղեկավարներ: