Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հայտարարել է, որ այլեւս իր թեկնածությունը չի առաջադրելու պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար: Իրանական «Պրես Թի Վի» հեռուստաալիքին հինգշաբթի օրը տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ իր լիազորությունները «լրանում են տարեվերջին, եւ ինքը մտադիր չէ վերստին քվեարկվել» ընտրություններում: Այն հարցին, թե ինչով է զբաղվելու պետական բարձրագույն պաշտոնը թողնելուց հետո, Թալաբանին ասել է. «Հույս ունեմ թոշակի անցնել եւ տեղավորվել տանը, որպեսզի հուշեր գրելու ժամանակ ունենամ»: