Թուրքական «Հուրիեթ» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի
նախարար Աբդուլլահ Գյուլը ցավակցական նամակ է հղել հայազգի գիտնական
Էդուարդ Թաշջիի տիկնոջը՝ Մերի Թաշջիին՝ ամուսնու մահվան կապակցությամբ:
Էդուարդ Թաշջին մահացել է հունիսի 22-ին, Նյու Յորքում: «Հուրիեթը» գրում
է, որ Էդուարդ Թաշջին 20 տարի եղել է թուրք-հայկական ասոցիացիայի արտաքին
գործերի պատասխանատուն եւ առավել հայտնի է նրանով, որ պաշտպանում էր,
այսպես կոչված, Հայկական ցեղասպանության մասին Թուրքիայի մոտեցումները:
«Պարոն Թաշջիի՝ թուրքերի ու հայերի միջեւ ավելի լավ հարաբերությունների
հաստատմանն ուղղված մեծ ներդրումն ու ջանքերը միշտ կհիշվեն»,- ըստ
«Հուրիեթի»՝ Մերի Թաշջիին ուղղված իր ցավակցական նամակում գրել է Ա.
Գյուլը: