ԱՄՆ-ը առայժմ դեմ է Կասպից ծովի շրջանից Ռուսաստանի շրջանցմամբ Եվրոպա բնական գազի փոխադրման «Նաբուկո» նախագծի իրացմանը Իրանի մասնակցությանը: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Անկարայում անցկացվող նավթին ու գազին նվիրված միջազգային խորհրդաժողովի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: «Ներկա փուլում ԱՄՆ-ի վարչակազմը դրականորեն չի վերաբերվում «Նաբուկո» նախագծին Իրանի մասնակցությանը»,- ասել է նա թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Նաբուկո» նախագիծը, որը գնահատվում է 7,3 մլրդ դոլար, նախատեսված է տարեկան 20-30 մլրդ խորանարդ մետր գազի փոխադրման համար: