Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհի տեսքով 1,2 մլրդ իեն (մոտավորապես 12 մլն դոլար) է հատկացրել Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությանը գյուղտեխնիկա գնելու համար: Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ալեքսանդր Ցինցաձեն, որ օրերս է վերադարձել Ճապոնիայում անցկացրած բանակցություններից հետո, ասել է, որ մարտի վերջին ճապոնական կողմը տրակտորների, կոմբայնների եւ գյուղատնտեսական այլ տեխնիկայի մատակարարման հայտամրցույթ է հայտարարելու: Նա նշել է, որ այդ հայտամրցույթի միջոցով ձեռք բերված ամբողջ գյուղտեխնիկան արտոնյալ գներով հանձնվելու է վրացի ֆերմերներին: