«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենառեպրեսիվ հասարակությունների կամ ամենաանազատ պետությունների ամենամյա զեկույցը, որը վերնագրված է` «2009թ. վատագույնները»: Այն ավելի հանգամանալից ուսումնասիրության է ենթարկել «Freedom House»-ի կողմից աշխարհի 193 երկրներում եւ 16 առանձին տարածքային միավորների մեջ «ոչ ազատ» վարկանիշին արժանացած 42 երկրներում եւ 9 տարածքներում մարդու իրավունքների իրավիճակը: Ըստ զեկույցի, 2008թ. ընթացքում մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումները կրկին գրանցվել են Բիրմայում, Գվինեայում, Լիբիայում, Հյուսիսային Կորեայում, Սոմալիում, Սուդանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում, ինչպես նաեւ երկու տարածքներում` Չեչնիայում եւ Տիբեթում: Նշենք, որ անազատ երկրների շարքում տեղ է գտել նաեւ Բելառուսը, որի նախագահ Լուկաշենկոն երեկ ժամանել է Հայաստան: