Լուկաշենկոն է եկել

14/03/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկելու են երկու երկրների միջպետական հարաբերությունների խորացմանը, առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում ու կառույցներում համագործակցությանը, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ազգային տնտեսությունների առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանը վերաբերող հարցեր: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում կունենա նաեւ Հայաստանի գործարար շրջանակների հետ: