Այս անգամ չեն կրակել

14/03/2009

Երեկ ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Հորադիզ բնակավայրի մերձակայքում: Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա): Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, որի ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ ԱԳՆ-ի եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: