Մոտ 1 մլրդ սովյալներ

14/03/2009

2008թ. աշխարհում «սովյալների բանակը» մեծացել է ավելի քան 100 մլն մարդով: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլեյը: Նա նշել է, որ 2008թ. պարենամթերքի գների կտրուկ աճը հանգեցրեց «սովյալների բանակի» թվաքանակի ավելացման` 854 միլիոնից մինչեւ 967 մլն մարդ: Պիլեյն ընդգծել է, որ այժմ սննդամթերքի գները փոքր-ինչ նվազել են, սակայն դրանք նախկինի պես մատչելի չեն բնակչության աղքատ խավերի շատ ներկայացուցիչների համար: Բացի այդ, այդ նվազումը թեւաթափ է արել գյուղատնտեսության մեջ ներդրումներ անել ցանկացողներին: ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացումն անհապաղ գործողություններ է պահանջում, որոնք ուղղված կլինեն գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացմանը եւ մանր ֆերմերներին աջակցելուն: