Մաղադանոսն այնքան էլ կամակոր բույս չէ: Այն աճում է ոչ միայն բանջարանոցում կամ պարտեզում, այլ նաեւ տնային պայմաններում: Լատիներենից թարգմանաբար մաղադանոս նշանակում է՝ «քարի վրա աճող»: Մաղադանոսը շատ օգտակար բույս է, որը կարելի է օգտագործել, օրինակ` երիկամների բուժման նպատակով:
Մաղադանոսի արմատը մանր կտրատել, լցնել եռացրած ջրի մեջ ու եփել 10-15 րոպե, հետո սառեցնել ու խմել կես բաժակ, ուտելուց առաջ, օրը 2-3 անգամ:
Նույն այս թուրմը կարելի է օգտագործել աչքերին կոմպրեսներ դնելու համար: Այս ձեւով կարելի է ազատվել կոնյուկտիվիդից: Աչքերի լվացումից հետո կարելի է շարունակել աչքերը լվանալ այս թուրմով, քանի որ այն պարունակում է շատ կարոտին, որն էլ անհրաժեշտ է աչքի ցանցենու բջիջները վերականգնելու համար: Բացի այս ամենը, թուրմը գործածողները նաեւ վկայում են այն մասին, որ իրենք գրեթե ամբողջությամբ ազատվել են ստամոքսի ցավերից ու փորկապությունից: Այսինքն` այն շատ օգտակար է նաեւ ստամոքսին: Գաստրիտի ժամանակ արդեն օգտագործվում է մաղադանոսի թարմ հյութը: Այն պետք է ընդունել օրը 4-5 անգամ 10-ական գրամ, ուտելուց առաջ: Հյութը լավացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքն ու կարգավորում ստամոքսի թթվայնությունը: