Քոչարյանի պատասխանը

10/03/2009

Մարտի 8-ի առիթով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական բացիկներ է ուղարկել ԱԺ միայն 2 պատգամավորների` «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին ու ԲՀԿ անդամ Արեւիկ Պետրոսյանին: Ընդ որում, Զ.Փոստանջյանին ուղարկված բացիկի վրա պատկերված է ֆրանսիացի հայտնի նկարիչ Տուլուզ-Լոտրեկի նկարներից մեկը, որտեղ երկու կիսամերկ կանայք են: «Ճիշտն ասած, ես զարմացա, որ Քոչարյանը կարող է նման բարձրաճաշակ արվեստից տեղյակ լինել»,- մեր թղթակցին ասել է Զ.Փոստանջյանը: Իսկ ինչպե՞ս է մեկնաբանում պատգամավորն այն փաստը, որ նախկին նախագահը կիսամերկ կանանց պատկերով բացիկ է նվիրել իրեն: «Ես դա բացատրում եմ նրա հոգեկան վիճակով: Նա հիմա քաղաքականություն վերադառնալու ելքեր է փնտրում, եւ դրա համար խիստ մտահոգ է»,- ասել է Զ. Փոստանջյանը: Հիշեցնենք, որ Զ.Փոստանջյանը Ռ.Քոչարյանին Նոր տարվա առիթով շնորհավորական բացիկ էր ուղարկել, որի վրա պատկերված է եղել երկու գանգ: Այդպիսով պատգամավորը ցանկացել էր հիշեցնել նաեւ անցած տարվա մարտի 1-ի իրադարձությունները: «Ես նաեւ կարծում եմ, որ այդ բացիկը ինձ պատասխան էր»,- ավելացրել է պատգամավորը: