Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով մեկնելու է Ֆրանսիա: Այցի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարարը եւ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն Փարիզի կենտրոնում կբացեն Երեւանի պուրակը: Փարիզ այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Ֆրանսիայի Միջազգային դիվանագիտական ակադեմիայում: Նույն օրը Նալբանդյանը կայցելի «ՖրանսՏելեկոմ» ընկերության կենտրոնակայան, որտեղ «ՖրանսՏելեկոմի» նախագահ Դիդիե Լոմբարի ընկերակցությամբ կտրվի Orange-ի հեռուստատեսային ցանցում Հայաստանի Հանրային հեռուստատեսության ծրագրերի հեռարձակման պաշտոնական մեկնարկը: