Ազատ են արձակվել

10/03/2009

2009 թ. հունվարի 22-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից ձերբակալված Ախալցխայի Հայ երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանն ու «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանը կալանքից ազատվել են: Նախօրեին կայացած դատավարության արդյունքում մեղադրյալներին շնորհվել է մեկ տարի ժամկետով պայմանական ազատություն: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում էին անօրինական զինված խմբավորումների ստեղծման կամ ղեկավարման (Վրաստանի Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մաս) եւ լրտեսության (314 հոդվածի առաջին մաս) մեջ: Ի դեպ, մեղադրյալները ազատ են արձակվել 2000-ական լարի գրավի դիմաց: