Ռուսաստանի պատճառով

10/03/2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մարտի 7-ին Ցքնեթիում մասնակցելով Թամազ Կոպելիաշվիլիին պատկանող «Կոպալա» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը, հայտարարել է, որ Հայաստանը ճգնաժամի առաջ է կանգնել Ռուսաստանի շուկայից լիովին կախվածության մեջ գտնվելու պատճառով: «Երբ ռուսական շուկան փլուզվեց, նույն բախտին արժանացավ նաեւ Հայաստանը»,- ասել է Սահակաշվիլին: Նա նշել է, որ Վրաստանի հարեւան երկրների տնտեսությունները բարդ վիճակում են, բայց Վրաստանը կմնա կանգուն: «Վրաստանը կանգուն կմնա, Վրաստանը կփրկվի նույնիսկ բարդ պայմաններում, եթե մեզ մոտ լինի քաղաքական կայունություն»,- հայտարարել է Սահակաշվիլին, ասելով, որ իշխանության առաջնահերթությունը տնտեսության փլուզման կանխումն է: