Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ այս տարի, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ, համաշխարհային տնտեսությունն անկում է ապրում: ՀԲ-ն նշում է, որ համաշխարհային առեւտրի ծավալների կտրուկ կրճատման հետեւանքով ամենաշատը կտուժեն Արեւելյան Ասիայի երկրները: ՀԲ գնահատմամբ, 2009 թվականի ընթացքում զարգացող երկրների ֆինանսական կորուստները կկազմեն առնվազն 270 միլիարդ դոլար: