Գիժ մարտ

10/03/2009

Մարտի 10-11-ը գիշերը՝ հանրապետության շրջանների մեծ մասում հնարավոր են տեղումներ, որոնց ժամանակ հնարավոր է նաեւ ամպրոպ: Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ըստ «Հայպետհիդրոմետի», վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` 0 -5, ցերեկը` +1 +6, ցածրադիր մասերում՝ գիշերը՝ -1 +3, ցերեկը՝ +5 +10, Լոռիում` գիշերը՝ -3 +2, ցերեկը` +6 +11, Տավուշում՝ գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +7 +12, Արարատյան դաշտում եւ Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը` 0 +3, ցերեկը՝ +8 +12, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +11 +16, եւ նախալեռներում՝ գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +9 +14 աստիճանի սահմաններում: Երեւանում մարտի 10-ի գիշերը սպասվում են տեղումներ, 11-12-ը էական տեղումներ չեն սպասվում: Ջերմաստիճանը՝ գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +11 +13: