Մնաց դամբուլի ծառը

07/03/2009

Երեկ հայտնի է դարձել, որ Կենտրոն եւ Նոր-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Չորորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը վարելու է դատավոր Գագիկ Պողոսյանը: Իսկ դատավոր Արմեն Խաչատրյանը նշանակվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավոր: Հիշեցնենք, որ «ՉԻ» լրագրողները մեղադրվում են «դատարանի եւ դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» ցուցաբերելու համար: