Թուրքերն՝ Ադրբեջանում

06/03/2009

2008թ. վերջի դրությամբ Ադրբեջանում թուրքական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 3,277 մլրդ դոլար: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Ջահիդ Բյույյուկթյուրքը: Ներդրումների առավել մեծ ծավալը բաժին է ընկնում էներգետիկայի հատվածին: Թուրքական TPAO նավթի-գազի ընկերությունը 2008թ. 308 մլն դոլար է ներդրել Ադրբեջանի էներգետիկայի սեկտորում՝ ներդրումների ընդհանուր ծավալը հասցնելով 3,2 մլրդ դոլարի: Ներկայում Թուրքիայում գործում է մոտ 400 թուրքական ընկերություն: