Նույնիսկ Բիշարյանը

03/03/2009

Մեր տեղեկություններով, կոալիցիոն ուժերը, բացի ԲՀԿ-ից, արդեն որոշել են, թե ովքեր են գլխավորելու Երեւանի քաղաքապետի իրենց ցուցակները: Ըստ այդմ` ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում լինելու է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի անունը, իսկ ՀՅԴ-ի ցուցակը գլխավորելու է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: ԲՀԿ-ում դեռեւս չեն քննարկել իրենց թեկնածուի հարցը: Հայ Ազգային կոնգրեսում նույնպես Երեւանի քաղաքապետի թեկնածուի հարցը դեռեւս չի քննարկվել: ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենք այդ հարցին կանդրադառնան առաջիկա շաբաթվա ընթացքում: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա, ինչպես արդեն հայտնի է, ՀՀԿ գործադիր մարմնի շաբաթ օրվա նիստում որոշվել է Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրել Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանին: