Բաբաջանը գալո՞ւ է

03/03/2009

Ապրիլի 16-17-ին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը կայցելի Հայաստան: Նախօրեին նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Sabah» թերթը: Ըստ թերթի, Բաբաջանը Հայաստան է այցելելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստին մասնակցելու համար: «Sabah»-ը գրել է, թե Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր թուրք գործընկերոջը հրավեր է ուղղել մոտ մեկ ամիս առաջ, սակայն Բաբաջանը իր համաձայնությունը տվել է միայն անցած շաբաթ: Երեկ ՀՀ ԱԳՆ-ից հաստատել են, որ Է. Նալբանդյանը Բաբաջանին հրավիրել է Երեւան՝ մասնակցելու նշված նիստին։