Երեկ ՀՀ նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանը Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է վերջերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունված արագ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու վերաբերյալ որոշումից բխող իրավանորմատիվային ակտերի փաթեթի հետ կապված հարցեր: Նիկոլայ Բորդյուժան Ս. Սարգսյանին տեղեկացրել է այդ ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների փորձագետների, Քարտուղարության ու Միասնական շտաբի կողմից իրականացված աշխատանքների մասին: