Չեն վստահում

03/03/2009

Թուրքիայի կառավարության հանդեպ վստահությունը 2008 թվականի տվյալներով անկում է ապրել` կազմելով 10 հնարավոր միավորից ընդամենը 4,9: Նման տվյալներ են պարունակում Թուրքական տնտեսական քաղաքականության հիմնադրամի կողմից անցկացված հարցման արդյունքները: Այն դեպքում, երբ 2004 թվականին այդ ցուցանիշը կազմել է 6,2 միավոր: 25 քաղաքներում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ, ինչպես եւ նախկինում, ավելի շատ վստահում են բանակին` 8,3 միավոր: Թուրքիայում ամենաքիչ հեղինակությունը վայելում են քաղաքական գործիչները` 2,9 միավոր: Քիչ վստահություն են վայելում նաեւ ԶԼՄ-ները` 3,8 միավոր: Հարցման արդյունքում պարզվել է, որ թուրքերն ամենից շատ անհանգստանում են տնտեսական խնդիրներով: Հարցվածների 39 տոկոսը նշել է, որ 70 միլիոն բնակչություն ունեցող երկրի գլխավոր խնդիրը գործազրկությունն է, 20 տոկոսը` տնտեսական անկայունությունը, նույնքան էլ` գնաճը եւ կյանքի թանկ լինելը: Հարցման մասնակիցների 49 տոկոսը չի հավատում, որ 2009-ին Թուրքիային կհաջողվի քաղաքական կայունության հասնել: Նման հարցումներ Թուրքիայում անցկացվում են չորս տարին մեկ անգամ: