Էլի հայ է սպանվել

01/03/2009

Երեկ Սանկտ Պետերբուրգում սպանվել է մի հայաստանցի, ում անունը դեռ չի հրապարակվում: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրը քաղաքի իրավապահ մարմիններում: Ըստ աղբյուրի, կնոջ հետ քայլող հայաստանցին ինքնաձիգից արձակված կրակահերթով սպանվել է տեղական ժամանակով ժամը 17-ի սահմաններում` քաղաքի հարավ-արեւմտյան մասում` Լենինսկի պողոտայի վրա գտնվող շենքերից մեկի շքամուտքի մոտ: Հայաստանցին տեղում մահացել է, մարդասպանը փախուստի է դիմել ավտոմեքենայով:

Սակայն, ըստ «Ազատության», ռուսաստանյան այլ աղբյուրներ հաղորդում են, թե կրակահերթը արձակվել է հայաստանցի երկու տղամարդկանց` Հրաչ Արամյանի եւ Դավիթ Ասոյանի վրա, որոնցից առաջինը տեղում մահացել է, իսկ երկրորդը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ այս աղբյուրների, երկու հայաստանցիները «Մարշալ» ավտոշուկայի աշխատակիցներ են: