Եվս մեկ «օրենքով գող»

01/03/2009

Ըստ ռուսական լրատվամիջոցների, երեկ առավոտյան ժամը 4-ի սահմաններում Մոսկվայում ձերբակալվել է 30-ամյա «օրենքով գող» Ջեմալ Մամոյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է «Ջեկո Թբիլիսիյսկի» մականունով: Վերջինիս մոտ հայտնաբերվել է 33.4 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ: Ոստիկանական բաժանմունքում Մամոյանը խնդրել է իրեն ուղեկցել զուգարան, որտեղ` մնալով առանց հսկողության, որովայնի հատվածում դանակով վիրավորել է ինքն իրեն: Ներկայումս Մամոյանը գտնվում է Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտում եւ, ըստ բժիշկների, կյանքին վտանգ չի սպառնում: Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Մամոյանը «թագադրվել է» անցած տարվա նոյեմբերի 6-ին Մոսկվայում` «օրենքով գող» Հասանի անձնական երաշխավորությամբ: